Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Երբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա

Քաղաքականություն

Վերջին ամիսներին գործող իշխանության վարքագիծը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ դուրս է գալիս քաղաքական քննադատության սահմաններից և ստանում համակարգային ճնշման բնույթ։ Իշխանության տարբեր ներկայացուցիչների և վարչապետի հրապարակային ուղերձները վկայում են մի վտանգավոր միտման մասին՝ եկեղեցու ներքին կյանքը վերածել քաղաքական միջամտության թիրախի՝ անտեսելով սահմանադրական տարանջատումը պետության և եկեղեցու միջև։

Իշխանության շրջապատում ակնհայտորեն փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը երկար ժամանակ չի գումարել Ազգային եկեղեցական խորհուրդը։ Զուտ եկեղեցական կառավարման այս հարցը ներկայացվում է որպես քաղաքական հնարավորություն՝ կաթողիկոսին հեռացնելու ուղղությամբ գործընթացներ նախաձեռնելու համար։ Նպատակը պարզ է՝ ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը պատրաստ կլինի փոխանցել իշխանություններին ձեռնտու ուղերձներ և լեգիտիմացնել քաղաքական օրակարգը եկեղեցական խոսքի միջոցով։

Սա ոչ միայն միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, այլ նաև փորձ՝ զրկելու հայ հասարակությանը իր հոգևոր ինքնության առանցքային հենասյուներից։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի, այլ նաև ազգային ինքնության, դիմադրության և ինքնակազմակերպման կենտրոն։ Այն վերածել իշխող կուսակցության գաղափարախոսական կցորդի՝ նշանակում է խաթարել այդ պատմական առաքելությունը և կտրել հասարակությունը իր հոգևոր կապերից։

Վարչապետը և նրա կողմնակիցները բացահայտորեն կողմնակիցներ են որոնում հոգևորականության շրջանում՝ պատրաստ համագործակցելու իշխանության հետ կաթողիկոսին հեռացնելու նպատակով։ Այս ճնշումը ոչ միայն ներսից է թուլացնում եկեղեցին, այլ նաև Հայաստանը դարձնում է ավելի խոցելի արտաքին սպառնալիքների առջև։ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մնում է այն վերջին խոշոր ինստիտուտներից մեկը, որը պահպանել է անկախ խոսքի և դիրքորոշման կարողությունը՝ չգտնվելով կառավարության անմիջական վերահսկողության տակ։

Խորհրդանշական է նաև այն փաստը, որ եկեղեցուն աջակցելու համար արդեն վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը։ Այս հանգամանքը հանրության շրջանում ընկալվում է ոչ միայն որպես իրավական, այլ նաև քաղաքական ուղերձ՝ ուղղված եկեղեցու պաշտպաններին։

Իշխանության այս քաղաքականության վերաբերյալ կոշտ արձագանքներ են հնչում նաև քաղաքական և փորձագիտական շրջանակներից։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հրապարակայնորեն նշել է, որ պատարագներին մասնակցել են պետական ավտոմեքենաներով, պետական բենզինով, անվտանգության ծառայություններով և ոստիկանության աշխատակիցներով՝ փաստացի պետական միջոցները օգտագործելով եկեղեցու ներսում պառակտում խորացնելու համար։ Նրա խոսքով՝ սա փորձ է քանդելու տասը միլիոնանոց հայ ազգի եկեղեցին և այն վերածելու ներքաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է լուրջ արտաքին և անվտանգային մարտահրավերների առաջ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ևս արձանագրում է, որ վարչապետի վերջին հայտարարությունները կաթողիկոսի և եկեղեցու ներքին կյանքի վերաբերյալ չեն կարող դիտարկվել որպես պարզապես կարծիք։ Դրանք ուղիղ միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը և բացահայտ հակասում են Սահմանադրությանը, ըստ որի՝ եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։ Սուրենյանցի գնահատմամբ՝ իշխանության այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունները, երբ պետությունը փորձում էր վերահսկել և ենթարկել հոգևոր կյանքը։

Խնդիրը, ըստ նրա, վաղուց դադարել է լինել եկեղեցական կանոնների կամ ընթացակարգերի հարց։ Խնդիրը շատ ավելի խորքային է՝ արդյոք Հայաստանում դեռ թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն կառավարվում վարչապետի աշխատասենյակից։ Սա ներքին քաղաքական ճգնաժամ է, որը սպառնում է ազգային միասնությանը և կարող է վերածվել իրավունքի ու ինքնության լուրջ խախտման։

Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և դարերով ձևավորված ընթացակարգերով։ Երբ պետությունը փորձում է թելադրել այդ գործընթացները, վտանգվում է ոչ միայն եկեղեցու ինքնավարությունը, այլ նաև հասարակության վստահությունը պետական համակարգի նկատմամբ։ Այս հակամարտությունը վտանգավոր է Հայաստանի համար և պահանջում է սթափ գնահատական ու պատասխանատվություն՝ մինչև անդառնալի հետևանքների հասնելը։

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ
Ամենադիտված