Խոսակցություններ կան, որ Բրյուսելում ահաբեկչական գրոհների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել. Պետո Դեմիրճյան
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության եւ PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ նշելով, որ այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
«Հայկական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ մեկ հայ երիտասարդ կորել է, փորձում ենք այդ տեղեկությունը ճշտել: Դեռ անուն ազգանվան մասին տեղեկություններ չկան»,-ասաց նա:
Նրա խոսքով, օդանավակայանի հարձակման երկու անձինք եղբայրներ են եւ հայտնի է, որ իրենք էին պայթեցնողները: