Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով


Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան

Blog

Ապօրինի կալանքի տակ գտնվող «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակվել է ծրագրային հոդված, որտեղ Սամվել Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատրագական հետևանքներ են ունենալու մեր՝ որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին է այդ ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։

Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը, որտեղ մեկ գլխավոր կետ կա ընդամենը։ Մեզ տարբեր խոստումներ են տալիս, վարդագույն նկարներ, տեսանյութերեն նկարում, բայց ըստ էության մի բան են ասում՝ չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին, թող Նիկոլը մնա իշխանության, մնացածը լավ կլինի։ Թե ինչի հաշվին պետք է լավ լինի ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա՝ պարզ չէ։ Ո՞ր ձեռքբերման համար։ Ղեկավարի գիտելիք ինչպես չկար, այդպես էլ չկա, դրական փորձ չկար ու չառաջացավ, որևէ ոլորտի նորմալ ռազմավարություն չկա, երկիրը պարտքերի մեջ խրված, աղքատությունը ավելացած ու սրված, ժողովրդավարությունը քայքայված, հասարակությունը ծայրաստիճան պառակտված ու ատելությամբ լցված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված, ու այս տխուր ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը, որպեսզի մեր քաղաքացիները պարզ ընտրություն ունենան ու միայնակ չլինեն իշխանական քարոզչության հետ։ Այս կարճ հոդվածով ուզում եմ հենց դա անել։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրված ապագայի պատկեր առաջարկել։ Այն բավականին պարզ է, կարող եմ ներկայացնել ընդամենը 3-4 կետով։

Նախ, առաջինը և ամենակարևորը։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեց բոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։
Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Ոչ թե դատարկելու ենք պետական բյուջեն ու լցնելու ենք սեփական գրպանները, այլ անելու ենք ճիշտ հակառակը, որովետև դա է ճիշտը, դա է արդարը և դա է մեզ պետք։ Նույնիսկ՝ մեր սեփական միջոցների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը։

Օգտագործելու ենք տասնամյակների ընթացքում տասնյակ երկրներում ձեռք բերված գործարար կապերը աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ ու երկիրը հարստացնենք, կառուցենք և շենացնենք։ Մեր ժողովուրդը ու մեր պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն։ Ինչի՞ համար ենք աշխատել ու վաստակել, եթե չպետք է բավարարենք այդ կարիքները։ Տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հիմա գալիս է զարմացնելու մեր ժամանակը։

Երկրորդը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։

Բացի այդ։ Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես՝ բանկային պարտքերի տակ։ Մարդը մի անգամ վարկ է վերցրել ինչ-որ մի ընթացիկ հարց լուծելու համար՝ մեքենա կամ բնակարան գնելու, որոշները՝ Նոր Տարի անելու համար։ Ու ընկել է պարտքերի անվերջ շրջանի մեջ, որովետև կարիքները չեն ավարտվում, իսկ կյանքը գնալով թանկանում է ու դժվարանում, եկամուտները՝ պակասում։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ։ Տեսնում եմ և ունեմ այդ լուծումների ճանապարհները։

Երրորդը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։

Չորրորդը։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո ու համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։ Փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո ատելությունը պետք է արմատախիլ անենք Հայաստանից։ Կարծում եմ, որ պետք է նաև ազգովի հավաքվենք ու լրջորեն վերլուծենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ անցած տարիներին։ Շատ խնդիրների պատճառներ մեր մեջ ենք գտնելու և պետք է ուժ գտնենք մեր մեջ ներողություն խնդրել իրարից տեղի ունեցած արհավիրքների համար և Հայաստանը պետք է դարձնենք ամբողջ աշխարհի հայերի ամենաապահով ու երազանքի տունը։

Մեր ապագայի մասին իմ պատկերացումն ամենաընդանուր գծերով այսպիսինն է։ Իհարկե, էլի ասելիք ունեմ, ամբողջը չէր։ Առաջիկայում դեռ կանդրադառնամ այս հարցերին, կխոսեմ ավելի մանրամասն ու ծրագրային, կխոեն այս մասին նաև «Մեր ձևով» շարժման իմ գործընկերները։ Բայց ներկայացրեցի Ձեզ ամենակարևորը ու հանգիստ եմ, որ ապագայի պատկերի մասին մտածելիս, այլևս կկարողանաք համադրել առնվազն երկու տեսարան։ Մեկն այն է, որում ապրում ենք արդեն 7 տարուց ավելի։ Մյուսն այն է, որի մասին կարդացիք հենց նոր։

Ընտրությունը ձերն է։ Հասկանալի է, որ այսպես թե այնպես՝ ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք` հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով, մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան։
 

 

 

Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿեռասի օգտակար հատկությունները սրտի, աղիների և քնի համար. բժիշկները բացատրել են մրգի հատկություններըԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՈւղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդինԲուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին
Ամենադիտված