Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են ԱՄԷ-ում անցկացվող «Սըր Բանի Յաս» ֆորումի շրջանակներում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը և Մուհամմադ Իսհաք Դարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր։
Պակիստանցի դիվանագետը հանդիպման մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերի էջում։
«Սըր Բանի Յաս» ֆորումը միջազգային միջոցառում է, որը ամեն տարի անցկացվում է ԱՄԷ-ում և միավորում է նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և համաշխարհային հաստատությունների ղեկավարներին՝ արդիական հարցեր քննարկելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ