Թաիլանդում 27 դպրոցական է վիրավորվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄիջազգայինԹաիլանդի հարավի Սոնգկհլա նահանգում 27 դպրոցական է վիրավորվել ավտոբուսի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Ավտոբուսը, որով Էքսկուրսիայի Էին մեկնել երեխաները, դուրս Է ընկել ճանապարհից, բախվել Է ծառին ու շրջվել: Վթարի վայր ժամանած փրկարարները հոսպիտալացրել են տուժածներին: Ոստիկանությունը պարզում Է պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: