«Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը (լուսանկարներ)
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Համապատասխան հայտարարությունը մեջբերում է ծայրահեղականների հետ կապ ունեցող «Ամակ» գործակալությունը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։
Հիշեցնենք, որ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Պայթյունից զոհվել է 15 մարդ, վիրավորվել 55-ը։




