Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի մի շարք միջոցառումների Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում: Ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վաղը նախագահն աշխատում է Աշգաբադում՝ նախապատրաստվելով Թուրքմենստան կատարելիք այցին։ Այնտեղ տեղի կունենա «Խաղաղության և վստահության միջազգային տարվան» նվիրված միջազգային ֆորում։ Այս ֆորումի շրջանակներում նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ է նախատեսել», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Հետևեք մեզ՝ այստեղ