Միշել Լեգրանը բելգիացի ժողովրդին իր զորակցությունն է հայտնել
ՄիջազգայինՀայկական ծագումով ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը անդրադարձել է Բրյուսելի ահաբեկչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երաժիշտը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով իր ցավակցությունը:
«Միշել Լեգրանը և նրա թիմը հայտնում են իրենց ողջ զորակցությունը բելգիացի ժողովրդին և Բելգիային: Մենք այնտեղ ենք եղել մի քանի շաբաթ առաջ: Հաջողություն բոլորիդ»,-նշված է Լեգրանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ինորոտացել է 2 պայթյուն, որի հետևանքով,ըստնախնական տվյալների, կա 17 զոհ ևառնվազն 30 վիրավոր: Բրյուսելիօդանավակայանիադմինիստրացիանորոտացած երկու պայթյուններից հետոհորդորել է հեռու մնալօդանավակայանիտարածքից: «Օդանավակայանում երկուահաբեկչություն է տեղի ունեցել:Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք:Թռիչքներըհետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների` պայթյունը տեղի է ունեցել American Airlines-իթռիչքների սրահում: Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից հետո հայտնի է դարձել, որ պայթյուն էորոտացել նաև քաղաք մետրոյի «Մաալբեք» կայարանում: Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որԲրյուսելիօդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմիցՓարիզում տեղի ունեցածահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ< i> Աբդեսլամիձերբակալությանը: