Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից տուժածների թիվը գերազանցել է 80-ը
ՄիջազգայինԲրյուսելի օդանավակայանում պայթյուններից տուժածների թիվը հասել Է 81-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բելգիայի առողջապահության նախարար Մագի դե Բլոկին:
Ավելի վաղ հաղորդվել Էր 35 վիրավորների մասին: Օդանավակայանում պայթյունների զոհ Է դարձել առնվազն 15 մարդ:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն Է որոտացել մարտի 22-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 08:00-ին: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ-ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 28 մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Բելգիայի վարչապետը պայթունները որակել Է ահաբեկչական գործողություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: