«Մենք բաժանված էինք, որ սկսվեց Աննայի և Սոսի կապը». Արման Մարգարյան
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք արդեն տևական ժամանակ բաժանվել էինք, հետո եղավ Սոսի հետ կապը: Մենք սկզբից բաժանվեցինք՝ ոչ իմ նախաձեռնությամբ, որոշ ժամանակ Երևանում ապրելուց հետո ես հասկացա, որ ինձ համար շատ դժվար է այստեղ ապրելը, որովհետև սկզբում չէի համակերպվում այդ իրողության հետ:
Ես գնացի Մոսկվա, անցավ որոշ ժամանակ, կարծեմ՝ կես տարի, հետո ես էլ Մոսկվայում իմացա, որ ուրիշ պատմություն է սկսվել: Հիմա, որ ետ եմ նայում, այդ շրջանը շատ ցավոտ շրջան էր ինձ համար: Գուցե շատերը Դոն Ժուանի կերպարում են ինձ տեսնում, բայց այդ առումով ես իդեալիստ եմ, և ինձ համար պատկերացնում էի իդեալական կյանքի պատմություն: Երբ բաժանությունը տեղի ունեցավ ինձ համար դա մի քանի առումով էր շոկ, որովհետև 21 տարեկան էի, այլ էմոցիաներ ու զգացողություններ էր: Եվ 2-րդը՝ կոտրվեց իմ պատկերացրած իդեալական ապագայի տեսլականը:
Չեմ զղջում ոչ մի բանի համար, որովհետև տղաս 19 տարեկան է ու գրեթե իմ հասակին, այդքանով ամեն ինչ ասված է»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և Աննա Կոկչյանի ամուսնալուծության և Սոս Ջանիբեկյանի հետ սիրավեպի մասին, ասել է հաղորդավար Արման Մարգարյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ