Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր նմանակին ու «սելֆի» արել (լուսանկարներ)
LifeShabat.am-ը գրում է.
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին արտաքնապես նմանվել են ցանկանում իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջանք ու գումար չեն խնայում իրենց նպատակին հասնելու համար:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, օրերս Քարդաշյանը հանդիպել է իր նմանակներից, թերևս, «ամենահաջողվածի» հետ` Twitter-ում հրապարակելով համապատասխան լուսանկար։
«Տեսեք, թե ում հետ եմ հանդիպել»,- ուշագրավ «սելֆին» մակագրել է հեռուստաաստղը:
Ավելի վաղ` մարտի 17-ին, Քարդաշյանի նմանակը, ում անունը Կամիլա Օսման է, նկատվել է սկանդալային հեռուստաաստղի ամենամտերիմ ընկերներից մեկի` Ջոնաթան Չիբանի հետ: Նրանք միասին դուրս են եկել կոսմետիկ վիրաբուժության սրահից:


