Ինչի՞ է հանգեցնում սեքսի բացակայությունը
LifeՍեռական հարաբերությունների բացակայությունը բավականին վտանգավոր է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Կանանց առողջաական վիճակը շատ է կապված սեռական կյանքի հետ: Ինտիմ մտերմությունը կնոջ օրգանիզմի համար միայն սերունդ լույս աշխարհ բերելու ու հաճույք ստանալու համար նախատեսված մեթոդ չէ:
Սեքսը դա նաև հիանալի պրոֆիլակտիկ միջոց է դեպրեսիայի, դյուրագրգռվածության, տարատեսակ նյարդային խանգարումների, անքնության, ավելորդ քաշի, վաղաժամ ծերացման, սրտի ու անոթների հիվանդությունների համար: Կանոնավոր ինտիմ մտերմությունը հանգեցնում է հոգեվիճակի, տրամադրության ու կյանքի ընդհանուր բավարարվածության աստիճանի ներդաշնակության: բազմաթիվ հետազոտությունների արդյուքնում պարզ է դարձել, որ այն կանայք, ովքեր չէն վարում կանոնավոր սեռական կյանք, ավելի հաճախակի են նյարդայնանում, դյուրագրգիռ դառնում ու հայտնվում դեպրեսիայի մեջ: