Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են տներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 22 փողոցի բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ «Վեոլիա ջրից»-ից, թե ի վերջո ինչքան պետք է փողոցում տեղադրված դիտահորերից կեղտը դուրս գա ու լցվի անգամ բնակիչների տներ: Հայտնում է Shamshyan.com-ը։
«Ինչքան ժամանակ է՝ էս մեր փողոցում ամեն անգամ դիտահորերից կեղտաջուրը դուրս է գալիս ու ոչ մի անգամ ոչ «Վեոլիա ջուր»-ը, ոչ Էրեբունու թաղապետարանը, չեն ուզում կանգնել մեր թիկունքին, իսկ մեր խնդրանքն այն է, որպեսզի դեռ սովետական տարիներից անցկացված փոքր տրամաչափի կոյուղատարերը փոխեն նորով, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո էս ամբողջ թաղամասում լիքը տներ, շենքեր օբյեկտներ ավելացան ու շատերը իրենց սանհանգույցների կոյուղատարերը հավանաբար միացրել են մեր փողոցով անցնող կոյուղատարին, ինչն էլ ավելի է դժվարացնում կեղտաջրերի հոսքը»,- ասել են բնակիչները:
Հետևեք մեզ՝ այստեղ