Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. առողջապահության նախարարությունը զգուշացում է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։
Գրիպի դեմ պատվաստումը՝
Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,
Կանխարգելում է հիվանդության բարդությունները:
Միաժամանակ.
Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք
Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները
Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները
Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ
Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ
Հագնվե՛ք եղանակին համահունչ
Հետևե՛ք անձնական հիգիենային:
ՀՀ առողջապահության նախարարություն
Հետևեք մեզ՝ այստեղ