Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (05-10.12.2025թ.)
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը և 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.0°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 18.5°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.6°C
Հետևեք մեզ՝ այստեղ