Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմшտեխնիկական համագործակցության ոլորտում. Պուտինը՝ Մոդիի հետ հանդիպման ժամանակ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ժամանակ։
Պուտինը նշել է, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել Մոսկվայի և Նյու Դելիի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Մեր երկրների և տնտեսությունների զարգացմանը զուգընթաց ընդլայնվել են մեր համագործակցության հնարավորությունները», - նշել է Պուտինը՝ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների հետ կապված համագործակցության նոր ի հայտ եկող ոլորտները։
«Տեխնոլոգիաները, որոնք կապված են ավիացիայի, տիեզերքի, բառի լայն իմաստով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում զարգացման և համատեղ աշխատանքի հետ. մենք մտադիր ենք շարժվել այս բոլոր ուղղություններով», - ընդգծել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան: Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն և վարչապետ Նարենդրա Մոդին:
Հետևեք մեզ՝ այստեղ