Բրազիլիայում ինքնաթիռն ընկել Է բնակելի թաղամասի վրա, կան զոհեր
Ուշադրության կենտրոնում
Երեք մարդ Է զոհվել Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում երկշարժիչ մասնավոր ինքնաթիռի աղետի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է նահանգի հրշեջ ծառայությանը, ինքնաթիռը հունիսի 7-ին Բելու Օրիզոնտի քաղաքի բնակելի թաղամասի վրա Է ընկել Պամպուլյաս օդանավակայանից թռիչքից քիչ անց:
Օդանավում եղած բլոր երեք մարդիկ զոհվել են: Բնակելի շենքը, որի վրա ընկել Է ինքնաթիռը, զգալի վնասվածքներ Է ստացել: Տանը գտնվողներից մեկը տուժել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Աղետի վայր ժամանած հրշեջներին հաջողվել Է մարել սկսված հրդեհը եւ թույլ չտալ, որ այն տարածվի հարեւան կառույցներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մարդկանց զոհվելու եւ ինքնաթիռի կործմանման փաստով քրեական գործ Է հարուցվել, կատարվում Է հետաքննություն: