Մենք կարգավորել ենք 8 պատերшզմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք կարգավորել ենք ութ պատերազմ, և կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը, հայտարարել է Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորության արարողության ժամանակ։
«Մենք ձգտում ենք համաշխարհային խաղաղության։ Մենք կարգավորում ենք պատերազմներն այնպիսի մակարդակներով, որոնք ոչ ոք երբեք չի տեսել։ Դրանցից ութը կա։ Մենք կավարտենք ևս մեկը։ Դա ռուս-ուկրաինական պատերազմն է, եթե դա հնարավոր է։ Եվ ես կարծում եմ, որ մենք ի վերջո կհասնենք դրան։ Անցած շաբաթ զոհվել է 8,000 զինվոր, իսկ անցած ամիս՝ 27,000 զինվոր։ Սրա պետք է վերջ դրվի։ Մենք շատ ենք աշխատում դրա համար», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հետևեք մեզ՝ այստեղ