Հայ բռնցքամարտիկները սկսել են պայքարը IBA-ի աշխարհի առաջնությունում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները սկսեցին պայքարը IBA-ի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում ընթացող IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Հարությունյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Հարությունյանը 3-րդ ռաունդում կարողացել է նոկդաունի ենթարկել մրցակցին։
Հաղթանակ է շնորհվել նաև Վախթանգ Հարությունյանին և Նարեկ Մանասյանին, որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ ավելորդ քաշի պատճառով չեն համապատասխանել քաշային կարգին։
Բռնցքամարտի աշխարհի առաջնության 2-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։
Ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Արմեն Մաշակարյանը և Արտուշ Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ