Ես չեմ պատրաստվում լինել Պուտինի նման․ Լապորտա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր ելույթում հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Լապորտայի խոսքով, եթե նա հաղթի կատալոնական ակումբի առաջիկա նախագահական ընտրություններում, ապա այլևս չի առաջադրվի, և դա կլինի իր վերջին պաշտոնավարումը։
«Ես չեմ պատրաստվում լինել Պուտինի, կամ Մադուրոյի նման։ Առաջնորդները պետք է պաշտոնավարեն միայն երկու ժամկետով։ Դրանից ավելին անառողջ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում «Mundo Deportivo»-ն։
Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը ստանձնեց 2021 թվականին։ Նա նախկինում հայտարարել էր վերընտրվելու մտադրության մասին, որը կարող է լինել նրա երկրորդ անընդմեջ ժամկետը։ «Կապտանռնագույնների» հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2026 թվականին։ «Բարսելոնայի» կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը երկու անընդմեջ ժամկետից ավելի զբաղեցնելն արգելվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ