ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով


Պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ․ կապահովվի խրախուսական ֆոնդի հատկացումը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսական ֆոնդի հատկացումն  ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հաստատվել է գնահատման պիլոտային կարգը, որի նպատակն է առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ «Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է՝  որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Սույն որոշումը, պիլոտային ծրագրի համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսական ֆոնդի հատկացումն է։ Առաջարկվում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել՝ հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։ Նշված գործակիցները տարբերակված են՝ հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը; Կարևոր է պարզաբանել, որ ինդեքսավորման գործակիցները պետք է սահմանվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար և այս դեպքում կիրառվելու են 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հատկացումների չափը որոշելու նպատակով։ Համապատասխանաբար պիլոտային ծրագրի հաջորդ ժամանակահատվածների համար պիլոտային ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը։ Դրանք կսահմանվեն նոր որոշումներով», -ասել է փոխվարչապետը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսպիսի մոտեցումը պայմանավորված է նաև պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությամբ՝ նպատակ ունենալով ընթացքից գնահատել ընդունված որոշումների արդյունավետությունը և կատարել պահանջվող ճշգրտումներ։ «Սույն որոշման մեկ այլ առանձնահատկություն է այն, որ խրախուսական համակարգի կիրառությունը փորձնական եղանակով տարածվում է նաև այլ պետական մարմինների նկատմամբ, որոնք պետական կառավարման ուղղակի մասնակիցներ են, սակայն ամբողջությամբ չեն կիրառում պիլոտային ծրագրով նշված կարգավորումները։ Պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությունը պահանջում է, որ առաջիկայում հնարավորինս ընդլայնվի այն մարմինների կազմը, որոնք ուղղակիորեն կկիրառեն գնահատման գործիքակազմը՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղղակի գործոն։ Որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ»,- ասել է  փոխվարչապետը:

Այդ համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ավարտին է մոտենում 2025 թվականի բյուջետային տարին, և ես ուզում եմ արձանագրել, որ 25 օր է մնացել բյուջետային տարվա ավարտին, և մեր գործիքներով, կանխատեսումներով տեսնում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 700 մլրդ դրամ։ Սա կլորացված թիվ է. պլյուս-մինուսներ կարող են լինել։ Այս տարվա բյուջեի հարկային եկամուտները, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը, համեմատած 2017 թվականի հետ, ավելի է քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այս հաշվարկը նշանակում է, որ 2017-ին փաստացի հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 158 մլրդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 մլրդ դրամ, ավելացած հատվածը՝ պայմանական ավելացված հատվածը, 384 մլրդ դրամով ավելի է, քան 2017-ի ամբողջ պետական բյուջեն, եկամտային մասը»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա քննարկվող թեմայի հետ կապ ունի, քանի որ այն քաղաքական որոշումերի կայացման և իրականացման արդյունք է, որը  խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, Կառավարությունը կայացրել և իրագործել են. «2025թ. 2017 թվականի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավելի են աշխատում: Այսինքն՝ կրկնակի ավելացել է ջանքը հավաքագրելու և ծախսելու ուղղությամբ: Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կատարել են  տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը: Սա նշանակում է, որ  պետական մարմինները լավ են աշխատել։ Սա չի նշանակում, որ մեր աշխատանքը անթերի է, ընդհակառակը, մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ: Բայց երբ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է, այդ թվում այն իրավիճակի հետ, երբ  մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավման, պետական մարմիններում աշխատանքը առավել գրավիչ դարձնելու և աշխատանքի լրացուցիչ խթաններ և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ եթե նման որոշումներ չկայացնեն, նշանակում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ հրաժարվում են վերացնել. «Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Պետականությունը՝ որպես բացարձակ առաջնահերթություն համարելու մեր ռազմավարության շրջանակներում պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար, իհարկե, այն տրամաբանությամբ, ինչպես ես առիթ ունեցա ասելու պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովի ընթացքում՝ մենք պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի: Մենք պարտավոր ենք առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Կառավարությունը շատ մոտ է և պետք է մի եզրափակիչ ջանք գործադրի Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին. «Բայց մենք պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին կրթությունն առաջնային ռազմավարություն է»:

Հետևեք մեզ՝ այստեղ

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված