Դեմքի մի մասը գրեթե չկա. գայլի հարձակումից տուժած բնակչուհու վիճակը միջին ծանրության է
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 75-ամյա բնակչուհին գայլի հարձակումից դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել, բայց կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չունի, վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղեգնաձորի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանը:
«Դեմքի մի մասը գրեթե չկա: Աչքը, ծնոտը, այտը, ականջը, քիթը վնասված են»,- ասաց բժիշկը:
75-ամյա Ռոզա Հարությունյանի գիտակցությունը տեղն է, սակայն խոսել չի կարողանում: Նրան տեղափոխում են Երեւան:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ի, առավոտյան ժամը 7-ի սահմանում կնոջը գայլը հոշոտել է Խաչիկ գյուղի իրենց տան մոտ: