Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է երկերեսանիության մեջ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանն ահաբեկչության դեմ պայքարելու հարցում անկեղծ չլինելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«ԵՄ-ն Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն ստացվում է այնպես, որ թույլատրում է քաղաքում վրան կանգնեցնել: Քանի դեռ դուք անկեղծ չեք, ես կշարունակեմ այսպես խոսել: 1963 թվականից ի վեր Թուրքիային իր դռների մոտ սպասեցնել տվող Եվրամիությունը շարունակում է երկերեսանիություն անել»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի արտաքին գործերինախարարությունը Բելգիային պաշտոնականբողոք է հայտնել, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից Բրյուսել այցելության ժամանակ տեղական իշխանություններըթույլատրել են քաղաքի կենտրոնում կանգնեցնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) վրանը: Թուրքիայի արտաքինգործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս հարցով հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերինախարար Դիդիե Ռեյնդերսի հետ:
Խնդրի հետ կապված Անկարայում Բելգիայի դեսպան Մարկ Թրոնթուզուն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան են հայտնելԹուրքիայի բողոքը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ երկրների ղեկավարների հետ բանակցությունների համար օրերս մեկնել էրԲրյուսել: Այստեղ նրա հյուրանոցի առաջ Քրդական բանվորական կուսակցությունը վրան էր դրել՝ փակցնելով PKK-ի դրոշներն ուառաջնորդների լուսանկարները՝ բողոք հայտնելով քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների վարածքաղաքականության նկատմամբ: