Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը

Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը իշխանությունը փորձում է մատուցել որպես մեծ դիվանագիտական հաջողություն, իրականում ստեղծում է նոր սպառնալիքներ և խորացնում Հայաստանի ներքին ու արտաքին խոցելիությունները։ Մինչ պաշտոնական ղեկավարությունը խոսում է «նոր հնարավորությունների» մասին, իրականությունն ամբողջովին հակառակն է․ պետությունն աստիճանաբար կորցնում է իր դիմադրողականությունը, իսկ իշխանությունը՝ վերահսկողությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հասարակական ակտիվիստների նկատմամբ ճնշումները և քաղաքական հետապնդումները դարձել են միջազգային արձագանքի հիմնական պատճառներից։ Արևմտյան գործընկերները գնալով ավելի հաճախ են այցելում Հայաստան ոչ թե համագործակցության խորացման, այլ մտահոգությունների բարձացման նպատակով։ Հայաստանի իշխանության վարքագիծը հակասում է այն ժողովրդավարական չափորոշիչներին, որոնց վրա կառուցված են միջազգային հարաբերությունները։ Սա վտանգում է ոչ միայն համագործակցային ծրագրերը, այլև Հայաստանի՝ որպես կանխատեսելի գործընկերոջ հեղինակությունը։

Եկեղեցու դեմ իրականացվող արշավը նույնպես ստանում է լայն հրապարակային արձագանք Արևմուտքում։ Երբ իշխանությունը հարված է հասցնում ազգային ինքնության հիմք հանդիսացող ինստիտուտին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, դա դիտվում է ոչ միայն ներպետական ճնշման գործիք, այլև ժողովրդավարական արժեքների խաթարում։ Արդյունքում Հայաստանը պարզորոշ ներկայանում է որպես երկիր, որտեղ իշխանությունը քանդում է ինքնության, իրավունքի և հասարակական համերաշխության հենասյուները։

Անվտանգային ոլորտում զարգացումները մտահոգիչ են ոչ պակաս։ Ադրբեջանի հետ «խաղաղության» պատրանքի ներքո Հայաստանի պաշտպանության նախարարը առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն չի թուլացնում իր ռազմական ներուժը, այլ ընդհակառակը՝ անընդհատ արդիականացնում է զինուժը և ընդլայնում զինանոցը։ Այս պայմաններում բանակի թուլացումը ոչ թե խաղաղությանը միտված քայլ է, այլ թուլացման վտանգավոր գործընթաց, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Չի բացառվում, որ այս որոշումը հանդիսանում է Ադրբեջանի անուղղակի պայմաններից ևս մեկը, որը Փաշինյանը հերթով կատարում է՝ փորձելով պահել իշխանությունը՝ պետության հաշվին։

Սահմանադրական փոփոխությունների գաղափարը ևս ներկայացվում է «ժամանակակից ինքնության» անվան տակ, մինչդեռ իրականում այն ունի հստակ արտաքին պատվիրատու։ Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը հրաժարվի իր տարածքային նշումներից և ինքնիշխանության հիմնարար ձևակերպումներից, չի կարող իրականանալ առանց Սահմանադրության փոփոխության։ Այս գործընթացը արդեն իսկ ազդում է պետության ինքնության, պատմական իրավունքի և անվտանգային հավասարակշռության վրա։ Փաստացի, իշխանությունը որոշել է վերաձևել Հայաստանի պետական հիմքերը՝ համապատասխանեցնելով դրանք հարևան երկրի պահանջներին։

Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը դառնում է ոչ թե համագործակցության ամուր շրջանակ, այլ արտաքին լեգիտիմություն՝ ներքին վտանգավոր քայլերը իրականացնելու համար։ Երբ իշխանությունն իր գործողություններով քանդում է պետական ինստիտուտները, թուլացնում բանակը, բացում սահմանադրական դռներ արտաքին պահանջների առաջ և խաթարում հասարակական միասնականությունը, ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։

Հայաստանը պետք է հենվի ուժեղ պետության, կայուն ինստիտուտների և սեփական անվտանգության հաշվարկների վրա։ Իսկ եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի, ապա հուշագրերը, համագործակցությունները և արտաքին հայտարարությունները չեն կարողանալու փոխարինել այն իրական հենասյուներին, որոնց վրա կանգնած է պետության գոյությունն ու անվտանգությունը։

Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված