Թուրքական Նուսայբինում ևս երեք թուրք զինվոր է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների շրջանակում կրկին զոհեր են գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մարտի 21-ի առավոտյան քրդերի գործի դրած պայթուցիկի հետևանքով թուրք ոստիկանի զոհվելուց հետո թուրք-քրդական բախումները շարունակվել են նոր թափով: Այդ բախումների հետևանքով երեք թուրք զինվոր են զոհվել:
Նուսայբինում իրականացվող ռազմական գործողություններում ներգրավված են նաև տանկեր: