Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Whoscored.com-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ից տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրվել են երկու ֆուտբոլիստ, ո րոնցից մեկը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն է: Նրա հետ տուրի խորհրդանշական հավաքականում հայտնվել է նաև «Բորուսիա»-ի հարձակվող Ադրիան Ռամոսը:
Հատկանշական է, որ Բունդեսլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում առաջատար «Բավարիա»-ի որևէ ֆուտբոլիստ չի ընդգրկվել: «Բավարիա»-ն 27-րդ տուրում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Քյոլն»-ին:
Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Աուգսբուրգ»-ին: Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով: Տանտերերի կազմում առաջին գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է հենց Հենրիխ Մխիթարյանը՝ հավասարեցնելով հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նաև ճանաչվել է «Բորուսիա»-«Աուգսբուրգ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: