«Այաքս»-«Գրոնինգեն» խաղը չեղարկվել է երկրպագուների զանգվածային անկարգnւթյունների պատճառով (տեսանյութ)
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության 14-րդ փուլի՝ Ամստերդամի «Այաքսի» և «Գրոնինգենի» միջև խաղը չեղարկվել է երկրպագուների կողմից հրավառության և պիրոտեխնիկայի օգտագործման հետ կապված զանգվածային անկարգությունների պատճառով, հաղորդում է Ռիա Նովոստի սպորտը։
Խաղը տեղի է ունեցել կիրակի օրը Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում, սակայն ընդհատվել է ընդամենը հինգ րոպե անց՝ անկարգությունների և հրավառության օգտագործման պատճառով։
Մոտ 40 րոպեանոց ընդմիջումից հետո խաղը վերսկսվել է, սակայն մեկ րոպեից էլ քիչ անց խաղը կրկին դադարեցվել է, քանի որ երկրպագուները շարունակել են հրավառություն նետել դաշտ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մրցավարը թիմերին դուրս է հանել դաշտից։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Այաքսի» երկրպագուների գործողությունները նվիրված էին նոյեմբերի սկզբին մահացած երկրպագուի հիշատակին։
Տեսանյութն՝ այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ