Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները դեկտեմբերի 1-ին կմեկնեն Ռուսաստան. WSJ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, դեկտեմբերի 1-ին կմեկնեն Ռուսաստան՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ամերիկացի և ուկրաինացի բանակցողները հայտարարել են, որ կիրակի օրը հակամարտության ավարտի վերաբերյալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հնարավոր ընտրությունները, տարածքային փոխանակումները և անվտանգության երաշխիքները, արդյունավետ է եղել, և ԱՄՆ բարձրաստիճան դեսպանները երկուշաբթի օրը կմեկնեն Մոսկվա՝ հետագա քննարկումների համար։
Նոյեմբերի 30-ին Թրամփը հաստատել է, որ Ուիթքոֆը մեկ շաբաթվա ընթացքում կայցելի Ռուսաստան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Ուիթքոֆին Հնդկաստան կատարելիք պետական այցից առաջ, այսինքն՝ դեկտեմբերի 4-5-ից առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ