Ուկրաինայում շարունակվող հակամարտությnւնը կnչնչացնի Եվրոպան. Պոմպեո
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կոչնչացնի Եվրոպային, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Եվրոպայի համար կենսականորեն կարևոր է այս հակամարտության ավարտը։ Այն չի կարող թույլ տալ դրա երկարաձգումը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում եվրոպական տնտեսությունները չափազանց դանդաղ են աճում։ Եվ այս հակամարտությունը շեղում է նրանց ուշադրությունը այն բանից, ինչը մեզ բոլորիս անհրաժեշտ է Եվրոպայից՝ դառնալ ավելի նորարարական, ստեղծագործական և զարգացնել իր տնտեսությունը», - ասաց նա։
Պոմպեոն նշել է, որ եթե հնարավոր լինի խաղաղություն հաստատել, հնարավորություն կլինի վերականգնել Եվրոպայի աճն անհրաժեշտ տեմպերով:
Հետևեք մեզ՝ այստեղ