Մեր երկրում առաքելությունն իրականացնող դեսպաններին պետք է հանել կոմֆորտ զոնայից, նրանք պետք է դադարեցնեն իրենց առաքելությունը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայից. Աշոտյան
ՔաղաքականությունՎստահ եմ, որ Հայաստանում պատշաճ ջանքեր չեն գործադրվել՝ ստիպել միջազգային համապատասխան կառույցներին՝ չփակել աչքերը, չձևանալ՝ կույր, խուլ, համր՝ քաղբանտարկյալների հետ կապված հարցում։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Պետք է դուրս հանել բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 2018-ը թիվ շատ կարևոր էին, իսկ հիմա գեոպոլիտիկ խաղերի մեջ ցախ են դարձել: Սարքել են ցախ իրենց արժեքները, գցում են այդ գեոպոլիտիկ վառարանի մեջ, որ Նիկոլը տաք մնա, չմրսի »,- նշել է պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ քաղբանտարկյալների հարցը միայն ընդդիմության կամ քաղբանտարկյալների բարեկամների խնդիրը չէ:
Աշոտյանը նկատում է՝ Հայաստանում Եվրամիության առաքելութայն ներկայացուցչության գրասենյակի կայքն օրերս նշել է գենդերային հիմքով բռնությունների օր: Ընդգծել է՝ Լիդիա Մանթաշյանը հենց այդ հիմքով չէ՞ նստած:
Աշոտյանի համոզմամբ. «Մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին պետք է հանել կոմֆորտ զոնայից, իրենք պետք է դադարեցնեն իրենց առաքելությունը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայի կամ իշխանությունը երկարաձգելու գործից»: