ԱՄՆ-ում կոչով դիմել են Ռուսաստանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում հույս են հայտնել, որ Մոսկվան մոտալուտ պատասխան կտա Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի խաղաղ ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Ինչպես նշում են աղբյուրները, ամերիկյան քաղաքականության բարձրաստիճան դեմքերը մեծ լավատեսություն են պահպանում ճգնաժամը կարգավորելու ամերիկացիների փորձերին կողմերի արձագանքի վերաբերյալ: «ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը լավատես է։ Հուսով ենք, որ մենք շուտով պատասխան կստանանք ռուսներից», - լրագրողների հետ զրույցում պարզաբանել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ այս պահին «ամեն ինչ արագ է ընթանում»։ Միևնույն ժամանակ, պետծառայողը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը համաձայնել է խաղաղության համաձայնագրին, որը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ