Nokia 3310-ը փորձարկել են հիդրավլիկ մամլիչով (տեսանյութ)
LifeLife.panorama.am-ը գրում է .
«Անմահ» Nokia 3310-ը, որը թողարկվել է 2000 թվականին, յութուբյան Hydraulic Press Channel-ի ներկայացուցիչները փորձարկման են ենթարկել հիդրավլիկ մամլիչով ։
Տեսանյութի հեղինակները որոշել են փորձել, թե ինչպես է հեռախոսը, որը նորմալ աշխատում է բարձր տեղից և ջրի մեջ ընկնելուց հետո, դիմանում ուժով քաշով սեղմելու դեպքում։
Հեռախոսը տեղադրվում է երկաթե հիմքի վրա, ինչից հետո նրա վրա սեղմում են մամլիչով։
Ընդ որում հեղինակները չեն նշում, թե ինչպիսի ուժով են սեղմում հեռախոսը։
Արդյունքը կանխատեսելի էր։ Իր ամրությամբ հայտնի լեգենդար հեռախոսը ամբողջությամբ ճզմվում է մամլիչի տակ։