Սինգապուրում սուգ է հայտարարված Մալայզիայում երկրաշարժից զոհված դպրոցականների հիշատակին
Header
Սինգապուրի իշխանությունները հունիսի 8-ին երկրում սուգ են հայտարարել երկրաշարժից հետո Մալայզիայի լեռներում երկրի յոթ քաղաքացիների, այդ թվում՝ վեց դպրոցականների զոհվելու կապակցությամբ:
Վարչապետ Լի Սյան Լունի՝ տարածված կարգադրության մեջ նշվում է, որ պետական բոլոր հիմնարկությունների վրա կխոնարհվեն ազգային դրոշները, իսկ այստեղ ընթացող Հարավարեւելյան խաղերի շրջանակներում բոլոր միջոցառումները կսկսվեն լռության րոպեով:
Բացի այդ, ներկա պահին փրկարարները շարունակում են մի դպրոցականի եւ ուսուցչի որոնումները, որոնք անհետ կորել են Կինաբուլու լեռներում, ուր սինգապուրցի դպրոցականները ժամանել էին արձակուրդի ընթացքում՝ պլանավորելով հասնել Հարավարեւելյան Ասիայի ամենաբարձր գագաթներից մեկը:
6,0 մագնիտուդով երկարաշարժի հետեւանքով, ըստ մալայզիական կողմի տվյալների, ընդամենը զոհվել է 18 մարդ, եւս շուրջ 20-ը վերքեր են ստացել, տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են:
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Սաբահի նահանգի Ռանաու քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միաժամանակ լրջորեն տուժել է ժողովրդականություն վայելող տուրիստական առողջավայրը, որը գտնվում է Կինաբուլու լեռներում, որտեղ ձնահյուսքեր են գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: