Վրաստանում լարվածության ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի լավ են թվում. Ռյուտե
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո սկսվում է համապատասխան ընթացակարգ։ Սակայն ես միամիտ չեմ Վրաստանում տեղի ունեցողի հարցում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ։
«Մենք չափազանց մտահոգված ենք և սա հստակեցրել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ, և հիմա դա կարևոր նաև նրանով, որ դրա միջոցով կարողանում ենք նրանց հասցնել մեր մտահոգությունները», - նշել է Ռյուտեն։
Նա հավելել է, որ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
«Վրաստանում լարվածության ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի լավ են թվում՝ շնորհիվ նախագահ Թրամփի», - ընդգծել է Ռյուտեն։
Հետևեք մեզ՝ այստեղ