Ուկրաինայում նշել են բանակցություններում «կարմիր գծերը»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում Ուկրաինայի «կարմիր գծերն» են գրավված տարածքները պաշտոնապես չճանաչելը, Ուկրաինայի զինված ուժերի վրա սահմանափակումների բացակայությունը և Ուկրաինայի ապագա դաշինքների վրա սահմանափակումների բացակայությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի տարր։
Հետևեք մեզ՝ այստեղ