«Միլանը» 1։0 հաշվով հաղթել է «Ինտերին»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացած միլանյան դերբիում «Միլանը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0:1 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 54-րդ րոպեին հեղինակեց Քրիստիան Պուլիշիչը։ Երկրորդ խաղակեսում «Ինտերը» հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն նախկին «ռոսոների» Հաքան Չալհանօղլուն չկարողացավ արդյունավետ իրացնել նշանակված 11-մետրանոցը։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 25 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Ինտերը» 24 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ