Ժամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանում Շնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացով Գալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է «Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան


Հայաստանը ներկայացվեց LTSICON 2025 միջազգային գիտաժողովում

Հասարակություն

Նոյեմբերի 20–23-ը Հնդկաստանի ամենախոշոր մասնագիտական միջոցառման՝ LTSICON 2025 (Liver Transplant Society of India Conference) միջազգային գիտաժողովում, Հայաստանում լյարդի փոխպատվաստման և լյարդաբանության ոլորտում ձեռք բերված առաջընթացները
ներկայացրել են Հայկական լյարդաբանության ասոցիացիայի նախագահ, Երևան բժշկագիտական կենտրոնի Լյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը և ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ լյարդի տրանսպլանտ վիրաբույժ և տրանսպլանտ թիմի կոորդինատոր, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը։

Գիտաժողովը մեկ վայրում մեկտեղել էր ավելի քան հազար մասնագետ աշխարհի տարբեր երկրներից՝ լյարդի փոխպատվաստման, լյարդաբանության, հեպատոբիլիար վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի, ինտերվենցիոն ռադիոլոգիայի ոլորտներից։

Այս տարվա հանդիպման առանցքային թեմաներն էին՝ նորագույն մոտեցումները կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման մեջ, բարդությունների կանխարգելման և բուժման ժամանակակից ալգորիթմները, արհեստական ինտելեկտի կիրառումը փոխպատվաստման գործընթացներում, ռոբոտիկ վիրաբուժության դերը լյարդի փոխպատվաստման մեջ։

Հայկական պատվիրակությունն այս միջոցառմանը ներկայացրել է 3 պոստերային զեկույց և 1 բանավոր զեկույց, որոնք անդրադառնում էին Հայաստանում իրականացվող լյարդի փոխպատվաստման ծրագրի առաջընթացին և կլինիկական փորձին։

Հայկական լյարդաբանության ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է 1 բանավոր զեկույց՝ պորտալ հիպերտենզիայի գնահատման մեջ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման արդյունավետության վերաբերյալ և 1 պոստերային աշխատանք՝ լյարդի փոխպատվաստումից հետո հղիության ընթացքի, մոր և պտղի անվտանգության ապահովման հիմնական սկզբունքների և միջազգային փորձի համադրված վերլուծության վերաբերյալ։

Տրանսպլանտ վիրաբույժ, դոցենտ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը հանդես է եկել երկու պոստերային զեկույցով, որոնք ներկայացնում էին՝ Հայաստանում լյարդի փոխպատվաստման ընդհանուր ցուցանիշներն ու փորձը, հետփոխպատվաստումային շրջանի վարման առանձնահատկությունները, բարդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման հնարավորությունները Հայաստանում։

Գիտաժողովի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի լյարդի փոխպատվաստման ծրագրի արդյունքները, ինչպես նաև ներկայացված հետազոտական ու կլինիկական տվյալները։

Այսպիսով, Հասմիկ Ղազինյանի և Հայկ Հարությունյանի մասնակցությամբ հերթական անգամ Հայաստանը ներկայացվել է միջազգային գիտական հանրությանը և ևս մեկ անգամ հաստատվել, որ Հայաստանի Հանրապետության լյարդաբանության բոլոր հարթակները համահունչ զարգացում են ապրում միջազգային մոտեցումներին համապատասխան։

P.S. Ի դեպ կոնֆերանսի ժամանակ եղել էր փոքրիկ զավեշտալի վրիպակ՝ բժշկուհի Ղազինյանին ներկայացրել էին որպես Հայաստանի նախագահ։ Բժշկուհին իր զեկույցի սկզբում հստակեցրեց, որ նա ոչ թե Հայաստանի, այլ Հայկական լյարդաբանության ասոցիացիայի նախագահն է։

ՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԻրանի տարածքային ջրերի վրա ԱՄՆ-ի ԱԹՍ է խnցվելԳալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան
Ամենադիտված