Պուտինը Ղրղզստանում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթ պետական այցով կմեկնի Ղրղզստան, որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշկեկում։
Նախագահի ծրագրերի մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդի օրակարգում նախատեսված են նաև այլ միջազգային շփումներ և հեռախոսազրույցներ։
Պուտինի առաջիկա շաբաթվա ծրագրում ընդգրկված է նաև հանդիպում երիտասարդ գիտնականների հինգերորդ կոնգրեսի մասնակիցների հետ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-28-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ