Վիետնամում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վիետնամում առնվազն 90 մարդ զոհվել է, ևս 12-ը համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ օրեր շարունակվող հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների, հայտնում է BBC News-ը։
Վիետնամի կառավարությունը հայտնում է, որ ամբողջ երկրում վնասվել է 186 000 տուն, սատկել է ավելի քան երեք միլիոն գլուխ անասուն։
Պաշտոնյաների վկայությամբ՝ վնասը կազմել է հարյուրավոր միլիոն եվրո։
Ըստ AFP գործակալության՝ լրջորեն տուժել է լեռնային Դակլակ նահանգը, ինչի հետևանքով նոյեմբերի 16-ից ի վեր զոհվել է ավելի քան 60 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ