Լուսանկարներ՝ FZ-981 չվերթի օդանավի կործանման վայրից (լուսանկարներ)
LifeLifeNews-ի թղթակիցը LifeCorr ծրագրի միջոցով խմբագրություն է ուղարկել Դոնի Ռոստովում FlyDubai ավիաընկերությանը պատկանող FZ-981 չվերթի «Boeing-737-800» ինքնաթիռի կործանման վայրից լուսանկարներ:
Լուսանկարում պատկերված են վթարի ենթարկված օդանավի բեկորները և դեպքի վայրում արտակարգ իրավիճակների ծառայությունների ավտոմեքենաները:



Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է և հրդեհվել, որի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Նշվում է, որ օդանավի 55 ուղևորներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի և ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ:
Այս պահին դեռևս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով՝ պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։