Մեսսին այլևս երբեք չի խաղա «Բարսելոնայի» կազմում․ Լապորտա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ երկրպագուները չպետք է սպասեն, թե Լիոնել Մեսսին կվերադառնա ակումբ որպես խաղացող։
Արգենտինացին լքել է «Բարսելոնան» 2021 թվականին։ Այդ ժամանակից ի վեր շատերը սպասում էին, որ աստղային հարձակվողը կվերադառնա հարազատ ակումբ՝ կարիերան ավարտելու համար, սակայն, կարծես, դա տեղի չի ունենա։
«Մեսսիի վերադարձը որպես խաղացող անիրատեսական սպասելիք է։ Նա պայմանագիր ունի «Ինտեր Մայամիի» հետ։ Նաև արժե հաշվի առնել, որ նա 38 տարեկան է, և ակումբը կառուցում է մի նախագիծ՝ հենված ներկայի և ապագայի վրա։ Երբ ապրում ես անցյալով, զարգացումը կանգ է առնում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Լիոնել Մեսսին վերջերս երկարաձգեց պայմանագիր «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի ավարտը։
Հետևեք մեզ՝ այստեղ