10 ամենօրյա սովորություն, որոնք ձեզ մեծացնում են
LifeՄանրուքներ, որոնց վրա սովորաբար ուշադրություն չենք դարձնում մինչև դառնում է շատ ուշ:
Դուք երևի թե հանդիպել եք մարդկանց, ովքեր հիանալի տեսք ունեն, սակայն ոչ մի հատուկ բան չեն անում համար: Որ՞ն է նրանց գաղտնիքը: Մասամբ գենետիկան, մասամբ՝ սննունը, իսկ մասամբ էլ՝ վատ սովորությունների բացակայությունը, որոնց մասին կխոսվի ստորև:
1. Աչքերը կկոցելու սովորույթ
Այդպիսի սովորությունն առաջացնում է բոլորին ծանոթ «բադիկի թաթիկներ» աչքերի շուրջ: Դրանցից խուսափելու համար պետք է հասկանալ, թե ինչո՞ւ եք դուք այդպես անում: Կա երկու տարածված պատճառ՝ վատ տեսողություն, վառ արև:

Այս խնդիրների լուծումը դժվար չէ՝ պետք է լուծել տեսողության խնդիրը՝ գնել ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ և արևային ակնոցներ:
Իսկ եթե դուք կկոցում եք աչքերը, որովհետև դա ձեր միմիկային բնորոշ է, ապա դժվար կլինի ազատվել դրանից:
2. Մաստակ ծամելու սովորություն

Մաստակ ծամելու սովորությունից ավելի հեշտ է հրաժարվել, քան միմիկայից: Մեծերը հաճախ են մաստակ ծամում ուտելուց հետո, սակայն դա կնճիռներ է առաջացնում շուրթերի մոտ: Եթե դուք ունեք մաստակ ծամելու սովորություն, ապա հրաժարվեք դրանից և ուտելուց հետո ձեր շնչառությունը թարմացրեք այլ տարբերակով:
3. Աչքերը տրորելու սովորություն

Այս տարածված սովորությունը բերում է շուտ ծերացման: Շատերը չեն նկատում, սակայն հետևեք ձեզ այն պահին, երբ դուք ցանկանում եք քնել, կամ երկար ժամանակ անցկացրել եք համակարգչի մոտ: Միգուցե ձեզ մոտ էլ կա այդ սովորությունը:
Այս սովորությունից կարելի է ազատվել շատ հասարակ միջոցով՝ ամեն օր սևաներկ քսեք ձեր աչքերին և չեք էլ զգա, թե ինչպես հանգիստ կթողնեք դրանց:
4. Դեմքով բարձին քնելու սովորությունը

Քնին վերաբերող սովորությունները շատ դժվար է փոխել: Ամեն դեպքում, եթե դուք սիրում եք քնել դեմքով բարձին հպված, ապա պետք է պայքարեք ինքներդ ձեր դեմ, քանի որ այդպիսի սովորությունը վնասում է դեմքի մաշկը և խախտում արյան շրջանառությունը, ինչը և բերում է ծերացման:
5. Կուզիկանալու սովորություն

Այս սովորությունը բնորոշ է բոլոր տարիքի մարդկանց, սակայն այն չի գեղեցկացնում և ոչ մեկին: Մշտապես հետևեք ձեր մեջքին, փորձեք միշտ ուղիղ նստել և խնդրեք շրջապատի մարդկանց միշտ ձեզ հուշել, եթե կուզիկացրել եք մեջքը: Ուշադրություն դարձրեք ձեր անկողնուն՝ այն պետք է լինի չոր, իսկ բարձը չպետք է լինի բարձր և շատ փափուկ: Զբաղվեք մարզանքով, պարերը և լողը շատ լավ տարբերակ են:
6. Չխմելու սովորություն

Բոլորը արհամարհում են գեղեցկության ամենահասարակ բաղադրատոմսը՝ ջուրը: Ջրի պակասը չորացնում է մաշկը: Խմեք ջուր նույնիսկ ձմռանը:
7. Ձողիկով խմելը

Այս սովորությունը, մաստակ ծամելու նման կարող է կնճիռներ առաջացնել:
8. Ուշ քնելու սովորությունը

Եթե դուք քնում եք կեսգիշերից ուշ, ապա ռիսկային գոտում եք: Փորձեք պլանավորել ձեր օրը, քնել ամեն օր նույն ժամին:
9. Դիմահարդարանքով քնելը

Այս սովորությունը ծույլերի համար է: Եթե դուք ունեք նման սովորություն, ապա իմացեք, որ դա շատ վնասակար է մաշկի համար: Չմաքրված դիմահարդարանքը, կեղտը ներթափանցում է մաշկի խորքը, ինչը հանգեցնում է վերջինիս շուտ ծերացմանը:
10. Դեմքին ձեռք տալը և դիմահարդարումը չարաշահելը

Դիմահարդարման չարաշահումը, ձեռքերով դեմքին դիպչելը նույնպես խնդիր են: Այս սովորությունները փակում են մաշկի ծակոտիները: Եղեք ուշադիր և իմացեք չափը:
Աղբյուր՝ LADYNEWS.am