Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները փակ են
ՀասարակությունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի պատճառով շարունակում է փակ մնալ նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: