Դոնի Ռոստովում օդանավի աղետի զոհերի ցանկում հայկական անուններ չկան. ԱԳՆ
ՄիջազգայինԴոնի Ռոստովում, այսօր՝ մարտի 19-ի գիշերը, օդանավի կործանման հետևանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին @witter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը:
«Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:
Մինչ այդ Բալայանը նշել էր, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է և այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները եւ անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Նշվում է, որ ինքնաթիռի բոլոր ուղևորները ռուսներ են, իսկ անձնակազմի անդամները՝ օտարերկրացիներ: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։