Զելենսկու և Ուիթքոֆի ստամբուլյան հանդիպումները տեղի կունենան առանց Ռուսաստանի մասնակցության. Պեսկով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զելենսկու և Ուիթքոֆի ստամբուլյան հանդիպումները տեղի կունենան առանց Ռուսաստանի մասնակցության, հայտարարել է Պեսկովը։
«Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ կքննարկվի Ստամբուլում», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Telegram ալիքում գրել է, որ Ուկրաինան պատրաստվում է ակտիվացնել բանակցությունները և ունի մշակված լուծումներ, որոնք կառաջարկի գործընկերներին և նշել, որ վաղը հանդիպում է նախատեսված Թուրքիայում, որին ներկա է լինելու նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Հետևեք մեզ՝ այստեղ