30 տարի Կովկասում անկայունության աղբյուր հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությnւնը նոր փուլ է մտել. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային լիագումար նստաշրջանը։
Իր բացման խոսքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, նշել է, որ այն մտել նոր փուլ:
«30 տարի Կովկասում անկայունության աղբյուր հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նոր փուլ է մտել՝ Ղարաբաղի «օկուպացիայի» վերացմամբ։ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են լուծել իրենց առկա խնդիրները բանակցությունների միջոցով՝ ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ-ի հիմնական առաքելությամբ»։
Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև երկարատև համաձայնագրի հասնելու դեպքում Կովկասը և իրենց տարածաշրջանը կվերականգնեն խաղաղության զգացումը:
Հետևեք մեզ՝ այստեղ