Թալանել են առողջապահության նախարարության աշխատակցի բնակարանը. վնասը կազմել է մոտ 20 մլն դրամ
ՀասարակությունԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները Ռ. Գևորգյանի, ով աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն, ննջասենյակիցներից հափշտակել են 6 հազար ԱՄՆ դոլար, 15 մլն դրամ և 1 մլն 830 հազար դրամին համարժեք ոսկյա և արծաթյա զարդեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: