Բրյուսելում ոչնչացված ԻՊ-ի անդամը մահապարտ- ահաբեկիչ Էր
HeaderԱլժիրցի Բելքամիդ Մոհամեդը, որը մարտի 15-ին Բրյուսելում ոչնչացվել Է ոստիկանական հատուկ գործողության ընթացքում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Էր եւ մահապարտ-ահաբեկիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել Է VRT հեռուստաալիքը:
Սպանվելու պահին Մոհամեդը, որը կրակել Է ոստիկանների վրա, զինված Է եղել Կալաշնիկովի ինքնաձիգով, նրան սպանել Է դիպուկահար ոստիկանը: Հատուկ ջոկատի կողմից այն բնակարանի գրոհի ժամանակ, որտեղ նա գտնվում Էր, սպանվածի կողքին գտել են ինքաձիգի 11 հրապատիճ եւ մեծ քանակությամբ այլ զինամթերք, ինչպես նաեւ սալաֆիզմին նվիրված գիրք եւ «Իսլամական պետություն» խմբավորման դրոշ: Պայթանյութ չի գտնվել:
VRT-ի տվյալներով՝ Բելքամիդ Մոհամեդը հիշատակվում Է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ցուցակում, որը ձեռք Է բերել Մեծ Բրիտանիայի Sky News հեռուստաալիքը: Մոհամեդի «դոսիեում» ասված Է, որ նա ԻՊ-ի շարքերն Է մտել 2014 թվականի ապրիլին եւ Սիրայում կռվել Է Աբու Աբդել Ազիզ ալ Ջազայրի կեղծանվան ներքո: Ըստ որում նա համարվում Էր կամավոր մահապարտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: