Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Մարված ընդդիմությունների ալիք

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ցանկացած քաղաքական համակարգի «առողջ աշխատանքն» ապահովելու համար կարևոր բաղադրիչ է հասարակության ընդդիմադիր հատվածի գաղափարներն ու մոտեցումները կիսող ուժի առկայությունը, որ, ինչ խոսք, կատարյալ է դարձնում համակարգն ամբողջությամբ: Սակայն շատ հաճախ բախվում ենք լրիվ այլ իրողության: Համոզվեք ինքներդ:

Նախկին խորհրդային հանրապետություններում ԽՍՀՄ փլուզումից հետո արձանագրվեց ընդդիմության ձևավորման երկու փուլ՝ նախ այդ դերը ստանձնեց Կոմունիստական կուսակցությունը՝ իր արբանյակներով կամ ավելի ճիշտ կլինի ասել բեկորներով, ապա այն սկսեց թուլանալ, իսկ որոշ երկրներում (Հայաստանում՝ 2003 թ.) ընդհանրապես դուրս մնաց խորհրդարաններից:

Զուգահեռաբար պառակտվում էին 80-ականի վերջին-90-ականի սկզբին ձևավորված նախկին հակակոմունիստական ուժերն ու շարժումները և հիմք դառնում ձևավորվող բազմակուսակցական համակարգի համար: Քանի որ այդ ուժերն ու շարժումները գրեթե բացառապես ձևավորվել էին ոչ թե գաղափարախոսական հիմքի, այլ հակակոմունիստական հայացքների արդյունքում, բաժանումներն էլ ոչ թե գաղափարական էին, այլ մարտավարության տարբեր պատկերացումների ու խմբակային շահերի բախումների հետևանք: Ուստի տրամաբանական էր, որ ձևավորվող բազմակուսակցական համակարգը ոչ միայն հստակություն չուներ գաղափարական առումով, այլև իշխանության համար պայքարն ավելի շուտ խմբակային շահերի բախում էր, քան գաղափարների ու դրանց վրա հիմնված ծրագրերի մրցակցություն:

Այդ պայմաններում նոր ընդդիմությունը չկարողացավ վճռորոշ դերակատարություն ստանձնել քաղաքական կյանքում, և իրադարձությունները զարգացան հիմնականում երկու ուղղությամբ: Կամ այն դարձավ քաղաքական ասպարեզի լուսանցքային դերակատար (Ռուսաստան) կամ անցավ ոչ սահմանադրական պայքարի (Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան), որից հետո փոխվեցին իշխանությունները, սակայն նոր ընդդիմության վիճակը մնաց նույնը:

Արդյոք ընդդիմության ճգնաժամն ընդհանուր երևույթ է՝ իր պատճառներով ու նախադրյալներով, թե՞ գործընթացների նմանատիպ զարգացումը տարբեր երկրներում պարզապես պատահականություն է: Որոշ ուսումնասիրողներ հակված են կոնկրետ դեպքերում առանձնահատուկ պատճառներ տեսնելու: ՌԴ պարագայում արձանագրված զարգացումները ոմանք հակված են բացատրելու արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու անկարողությամբ՝ քաղաքական մշակույթում էտատիզմի ու անարխիզմի բացահայտ գերակշռության պատճառով: Մինչդեռ այդ մոտեցումը ոչ միայն էմպիրիկ հաստատում չի գտնում, չի բացատրում երևույթի առկայությունն այլ երկրներում, որտեղ քաղաքական մշակույթը բոլորովին այլ դրսևորումներ ունի, այլև անհեռանկարային է ուսումնասիրությունների տեսակետից: Ավելին, նման մոտեցումը չափազանց վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել իրական հիմնախնդրի՝ երկրի կուսակցական համակարգի ճգնաժամի փոխարինման ավելի նեղ հարցադրումով՝ ընդդիմության ճգնաժամով: Մյուս կողմից, խնդիրը կուսակցական համակարգի մյուս մարտահրավերների ու հիմնախնդիրների հետ միաժամանակ քննարկելիս համակարգի բազմագործոնության ու բազմաշերտության հետևանքով կարելի է բախվել բազմաթիվ բարդությունների՝ առանց գործնական լուծումների ակնկալիքի:

Խնդիրը, որպես գիտական ուսումնասիրությունների առարկա քննարկելիս, թերևս ավելի նպատակահարմար կլինի դիտարկել կուսակցական համակարգի համատեքստում՝ երկու նախապայմանով. ուսումնասիրվում են ընդդիմադիր հատվածի վրա ազդեցություն ունեցող գործոնները, սակայն հաշվի են առնվում ամբողջ համակարգին առնչվող ազդակները:

Ընդհանրապես ընդդիմությունը հատուկ քաղաքագիտական ուսումնասիրությունների առարկա գրեթե չի եղել, հավանաբար այն պատճառով, որ դա այս կամ այն կուսակցության համար ընտրություններից հետո իշխանության ձևավորման հետևանքով առաջացած ժամանակավոր «տուգանային» դիրք է քաղաքական համակարգում, որի հետ մինչ հաջորդ փորձը ստիպված է հաշտվել այդ կուսակցությունը:

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասան
Ամենադիտված