Հանճարեղ գաղափար` տան պատերը դրսից գեղեցկացնելու համար (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Տան դրսի պատերի վրա ուղղահայաց դիրքով «ծաղկանոց» ստեղծելու հանճարեղ գաղափարն առաջացել է մի բնակելի տան նախագիծը կազմելիս: Ըստ մտահղացման` ներսում պետք է արվեր հնարավորը` տարածք խնայելու համար:
Նախագծի հեղինակի որոշմամբ՝ տանը չպետք է լինեին ո՛չ պատշգամբներ, ո՛չ էլ պատուհանագոգեր, ինչը նշանակում է, որ ծաղիկների ու դեկորատիվ բույսերի համար համապատասխան վայր չէր լինի:
Հենց այդ ժամանակ էլ առաջացել է տան արտաքին հատվածում «ծաղկանոց» ստեղծելու գաղափարը, որը ստացել է Pocket Panel անվանումը։ Այն իրենից ներկայացնում է տան պատին ամրացվող ճերմակ պանել` փոքրիկ գրպանիկներով:
Որպեսզի տեղադրվող ծաղիկներն ու ջուրը չփչացնեն պատը, գրպանիկների մեջ դրվել են հատուկ խողովակներ, որոնք ջրով սնում են բույսերն ու դուրս բերում ավելորդ ջուրը:




